Հայերեն
Русский
English

ՀԱՆԳԻՍՏ


Օլիմպիա առողջարանը գործում է տարվա բոլոր եղանակներին: Հաճախորդների համար նախատեսված են բնակության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովված 52 հարմարավետ ՝ մեկտեղանոց և երկտեղանոց ՛՛ստանդարտ՛՛, ՛՛լյուքս՛՛ և ՛՛շքասենյակ՛՛ դասի սենյակներ: Ընտանիքի անդամների հետ հանգստի համար նախատեսված են առավել ընդարձակ ընտանեկան սենյակները: Սենյակների մակերեսը 20-80քմ է, ըստ սենյակի դասի: Որոշ սենյակներում կա լրացուցիչ մահճակալ դնելու հնարավորություն: Բոլոր սենյակներն ապահովված են ապրելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ արբանյակային ալիքների ընդունիչով հեռուստացույց, կահույք, սառնարան, հեռախոս, մազահարդարիչ: Հանգստի ընթացքում հաճախորդներին տրամադրվում են հիգիենայի բոլոր պարագաները՝ անկողնային սպիտակեղեն, սրբիչներ, խալաթներ, հողաթափեր և այլն: Սենյակների մաքրումն իրականացվում է հիգիենայի խստագույն չափանիշներին համապատասխան: Ամեն նոր հյուրին ընդունելուց առաջ սենյակը հիմնովին մաքրվում և ախտահանվում է: Առողջարանի սպասարկման ծառայությունն ապհովում է սենյակների ամենօրյա մաքրումն ու հիգիենայի պարագաների լրացումը, լոգասենյակի և անկողնային սպիտակեղենի փոփոխումը(հիգիենայի տեսակետից ելնելով, սպիտակեղենի փոփոխման հաճախականությունը որոշում է հաճախորդը ):