Հայերեն
Русский
English
Բուժում
Բուժման մեթոդները

Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով:
Հանգիստը ՛՛Օլիմպիա՛՛ առողջարանում իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:


   ՛՛Օլիմպիա՛՛ առողջարանում գործում են հետևյալ հիվանդությունների բուժման համակարգեր՝

1. Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ(քրոնիկ գաստրիտներ, էրոզիկ գաստրիտներ,

 ստամոքսի և 12-մատնյա աղու խոց և դրանց հետվիրահատական վիճակները, քրոնիկ կոլիտ, էնտերոկոլիտ, լեղուղիների բորբոքում, լեղաքարային հիվանդություն, քրոնիկ պանկրեատիտ)
2. Հենաշարժական համակարգի հիվանդություններ(ցավային սինդրոմ, քրոնիկ հոդաբորբ, արթրոզներ, ողնաշարի օստեոխոնդրոզ արմատային սինդրոմով, նյարդերի բորբոքումներ)
3. Միզասեռական համակարգի հիվանդություններ(միզաքարային հիվանդություն, քրոնիկ նեֆրիտ, քրոնիկ ցիստիտ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ)
4. Նյութափոխանակության խանգարումներ(շաքարային դիաբետ, ճարպակալում)

           Իրականացվում են հետևյալ հետազոտությունները

1. Նեղ մասնագետի խորհրդատվություն
2. Էլեկտրոսրտագրություն
 3. Ուլտրաձայնային հետազոտություն

4. Արյան, մեզի կլինիկական հետազոտություններ
5. Արյան կենսաքիմիական հետազոտություն
6. Քսուքի քննություն
7. 

                                             Իրականացվող բուժական պրոցեդուրաների ցուցակ

1. Հանքային վաննաներ
2. Փշատերևային վաննաներ
3. 4-խցիկային գալվանական վաննաներ
4. Ստորջրյա մերսում
5. Աղիների լվացում հանքային ջրով
6. Ստամոքսի լվացում հանքային ջրով 7. Դուոդենաժ (12-մատնյա աղու լվացում)
8. Միկրոհոգնա (խոտաբույսերով, հանքային ջրով)
9. Գինեկոլոգիական լվացում հանքային ջրով և դեղաբույսերով
10. Լնդերի ողողում
11. Ինհալացիաներ (հանքային ջրով, դեղաբույսերով, դեղամիջոցներով)
12. Ուլտրաձայնային թերապիա
13. Մագնիտոթերապիա
14. Գալվանական հոսանք
15. էլեկտրոֆորեզ
16. Դարսոնվալ մերսում
17. Սինուսոիդալ հոսանք
18. Գերբարձր հաճախականությամբ հոսանքներ
19. Լազերաբուժություն
20. Քվանտային և ինֆրա-կարմիր ճառագայթաբուժություն
21. Տուբուս կվարց
22. Գալվանոտորֆ
23. Պարաֆինոթերապիա
24. Մերսում (դասական, բուժական)
25. Արոմաթերապիա 26. Թթվածնային կոկտեյլ
27. Լիմֆոդրենաժ ապարատային
28. Կարբօքսիթերապիա
29. Պնևմոպունկտուրա
30. Բուժական մարմնամարզություն
31. Գալոթերապիա (Աղե քարանձավ)
                                                             Հակացուցումներ

Սրացման շրջանում գտնվող բոլոր հիվանդությունները
Սուր վարակիչ հիվանդություններ, բարձր ջերմություն
Չարորակ նորագոյացություններ
Հիպերտոնիկ հիվանդություն 3-րդ փուլոմ
Սրտային անբավարարություն 2-3 փուլում
Թրոմբոֆլեբիտ
Էպիլեպսիա
Տուբերկուլյոզ

Արդյունավետ բուժման օպտիմալ ժամանակահատվածը 14-ից 21 օր է
Բուժական պրոցեդուրաներն իրականացվում են երկուշաբթիից շաբաթ օրերին, ժամը 9:00-ից մինչև 18:00