Հայերեն
Русский
English

Կոնֆերանսների դահլիճ

90 քմ մակերեսով լուսավոր դահլիճը  հարմար կլինի գործնական հանդիպումների,  դասընթացների, շնորհանդեսների, բանակցությունների համար: Դահլիճում հնարավոր է իրականացնել սեղանների մի քանի դասավորություն, ինչը հնարավորություն է տալիս ապահովել միջոցառման մասնակիցների առավելագույնս  հարմարավետ տեղակայումը:

Գեղեցկության սրահ

Մեր գեղեցկության սրահում Դուք կարող եք օգտվել վարսահարդարի, մատնահարդարի և դիմահարդարի ծառայություններից:

Գրադարան

Գերադասում եք անցկացնել Ձեր հանգիստը գրադարանի լուռ և զով պատերի ներքո? Տանը թողեք գրքերը! Մենք միշտ ուրախ ենք ունենալ կրթված հյուրեր, և պատրաստ ենք տրամադրել հայկական և ռուսական գրականության լայն ընտրանի:

Մանկական սենյակ

Ձեր երեխաների համար մենք առաջարկում ենք վառ կահավորված, հետաքրքիր և զարգացնող խաղերով լի մանկական սենյակը, որտեղ հմուտ դայակը կզբաղեցնի երեխաներին, մինչ ծնողները վայելում են իրենց պրոցեդուրաները:

Մարզասրահ

Ակտիվ ֆիզիկական վարժանքների սիրահարների համար առողջարանում կա բազմազան մարզասարքերով հագեցած մարզադահլիճ:

Շոգեբաղնիք

Շոգեբաղնիքը նախատեսված է 6 անձի համար: Այնտեղ կարելի է մի լավ շոգեհարվել կեչու ավելների օգնությամբ, ապա լողալ սառնորակ ջրով լի լողավազանում, իսկ նախասրահում նաև զանազան բույրերով նարգիլե ծխելով հեռուստացույց դիտել

Լոբբի-բար

Մեր լոբբի-բարում տիրում է անբռնազբոս և ուրախ մթնոլորտ: Այստեղ կարելի է մտորել կամ զրուցել շրջապատողների հետ, վայելելով մի բաժակ սուրճը կամ մի գավաթ գինին

Խաղասենյակ

Առողջարանում կա ընդարձակ խաղասենյակ, որտեղ դուք կարող եք խաղալ սեղանի թենիս, բիլյարդ, շախմատ և նարդի: Խաղասենյակում հաճախ կազմակերպվում են տարբեր սպորտաձևերի սիրողական մրցումներ

WiFi

Առողջարանի տարածքում գործում է համացանցին միանալու անվճար WiFi  համակարգ

Մերսումներ

Առողջարանում կան մի քանի մերսման կաբինետներ, որտեղ հմուտ մերսողները կատարում են բուժական և հանգստցնող մերսումներ դասական և արևելյան մեթոդներով